Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արձանագրում

Արձանագրում
24.01.2024 | 21:02

«Խաղաղության խաչմերուկում» ՀԱՅԵՐԻ քանակը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է:

Սա հուզական զեղում չէ, սա «խաչմերուկն» համակարգողի սիրած տերմինով ասած ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է...

«Խաղաղության խաչմերուկում» ՀԱՅԵՐԻ քանակը մոտեցել է սարսափեցնող նվազագույնի: Սարսափեցնող՝ իհարկե իրենց, ՀԱՅԵՐԻ համար, իսկ «խաչմերուկում» «տաքուկ տեղավորված և տալդա լռված» հազիներին, կոսմոպոլիտներին, եվրոպոռնկանամետներին և մնացած զիբիլին փաստն այդ էքստազի մեջ է գցում :

ՀԱՅԵՐԻ հայրենիքը մեջ-մեջ է արվում և հորիզոնում դրա դեմն առնելու որևէ նախանշան դեռևս չի նշմարվում և դա արդեն սարսափեցնող էլ չի, դա արդեն անխուսափելի վախճանի գույժի է նման:

ՀԱՅԵՐԻ երկրում, որը կոչվում էր Հայաստան և որին ծաղրելով և անպատվելով դարձրին «խաղաղության խաչմերուկ», հիմա մոլեռանդորեն անարգվում է ՀԱՅԵՐԻ ինքնությունը, պատմական հիշողությունը, հավատքը, լեզուն, մշակույթը և ընդհանրապես բոլոր այն արժեքները, որոնք հայկականության դրոշմ են կրում՝ լինեն դրանք նյութական թե հոգևոր:

ՀԱՅԵՐԻՑ խլվում է երկիր և հայրենիք ունենալու իրավունքը... սա հոռետեսական ջղաձգում չէ, սա իրականության հուզականազերծ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է:

Կամ զարթնում ենք լեթարգիական այս մղձավանջի նմանված քնից և սկսում ենք ՇԱՐԺՎԵԼ, կամ հազիներից, կոսմոպոլիտներից, եվրոպոռնկանամետներից և մնացած զիբիլից կազմված կոնսիլիումը մոտ ապագայում կազդարարի ՀԱՅԵՐԻ՝ իրենց երկրում մահացած լինելու փաստը... դեմքների՝ ցինիզմի և պղծության համադրության երբևէ չտեսնված ու չլսված երջանիկ արտահայտությամբ:

Շարժում կամ մահ՝ մնացածը տպավորիչ կամ փնթի փաթեթավորված պատրանքներ են:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ